ՌԴ-ում հայտնել են Սիրիայում ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ սադրանք նախապատրաստելու մասին

Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ադմիրալ Ալեքսանդր Գրինկևիչը:

« Առկա տեղեկատվության համաձայն ՝ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները ծրագրում են Իդլիբ նահանգի Թեդիլ բնակավայրում հրետակոծություն իրականացնել ականանետերի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով: Հրետակոծության հետեւանքների տեսագրությունը ահաբեկիչները մտադիր են համացանցում տեղադրել իրենց ռեսուրսներում ՝ սիրիական կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերին հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու նպատակով», – ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս