
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1943 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1943 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 633:
Կորոնավիրուսի հետևանքով վերջին 24 ժամում երկրում մահացել է 20 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 362:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 080 քաղաքացի, ստացիոնարում դիտարկման տակ է 4 253 մարդ