Բաժիններ՝

Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի եռակողմ գագաթնաժողովը 2020 թվականին չի կայանա

ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Ճապոնիայի վարչապետխ Յոսիհիդե Սուգայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունն այս տարի չի կայանա, ինչպես պլանավորվել էր: Դրա անցկացմանը խանգարում են լուրջ հակասությունները Տոկիոյի եւ Սեուլի միջեւ, հոկտեմբերի 13-ին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։

Այդ եռակողմ հանդիպումները 2008 թվականից անցկացվում են ամեն տարի՝ տնտեսական համագործակցության եւ այլ տարածաշրջանիային խնդիրների քննարկման համար: Այս տարի խորհրդակցությունը պետք է տեղի ունենար Սեուլում: Սակայն վարչապետ Սուգան հարավկորեական կողմին ի գիտություն է հայտնել, որ դրան չի մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ Սեուլը չփոխի իր դիրքորոշումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի ձեռնարկություններում կորեացի բանվորների աշխատանքի հակադրական օգտագործման խնդիրի շուրջը: 2018 թվականին Հարավային Կորեայի դատարանը Ճապոնիայի Nippon Steel խոշոր մետաղագործական կորպորացիային պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել այդ ստրուկների սերունդներին:

Ընկերությունը կառավարության խորհրդով հրաժարվել է, եւ Հարավային Կորեայում նրա գույքը բռնագարվվել է: Տոկիոն դա համարում է 1965 թվականի երկկրողմ համաձայնությունների կոպիտ խախտում, երբ Սեուլը Տոկիոյի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս հրաժարվել է այն բոլոր նյութական պահանջներից, որոնք կապված են Կորեայում Ճապոնիայի գաղութային տիրապետության հետ:

Դրա փոխարեն Ճապոնիայի կառավարությունը խոշոր ֆինանսական օգնություն է տրամադրել Հարավային Կորեային արտոնյալ պայմաններով: Աղբյուրների տվյալներով՝ վարչապետ Սուգան Սեուլից պահանջել է երաշխիքներ, որ Nippon Steel-ի կալանադրված գույքն աճուրդի չի հանվի: Նա համաձայնվում է եռակողմ խորհրդակցությանը մասնակցել սոսկ այդ պայմանի կատարման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս