Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրում է Ղարաբաղում հակամարտություն հրահրելու մեջ

Թուրքիան հրահրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն Լեռնային Ղարաբաղում `ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:

«Հիմա Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հրահրում է հակամարտությունը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այս հակամարտությունը սադրելը», – ասել է Շաաբանը:

Ասադի խորհրդականի կարծիքով` Թուրքիան, թեժացնելով հակամարտությունը, ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային և միջազգային դերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930