Համեղ պաշտետ՝ հավով և սնկով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Շամպինիոն – 6 հատ
3. Կաթ (1%) – 70 մլ
4. Պանիր – 50 գ
5. Սոխ – 150 գ
6. Սխտոր – 4 գ
Պատրաստման եղանակը
1. Միսը լվանալ, եփել և սառեցնել: Սոխը և սունկը լվանալ, մանրացնել, տապակել բուսայուղով:
2. Կրծքամիսը, սունկը և սոխը, պանիրը և սխտորը հարել բլենդերով:
3. Ավելացնել կաթը և համեմունքները, կրկին հարել: Պաշտետը երկու ժամ սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը