Բաժիններ՝

Նշվել են նախաճաշի ամենավտանգավոր մթերքները

Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման։

Առաջին հերթին մասնագետը հանձնարարել է առավոտվա օրաբաժնից բացառել արագ եփվող շիլաները, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ առաջ բերում ինսուլինի արտանետում:

«Իսկ արդյունքում ստացվում է, որ ո՛չ ստամոքսում կա այդ շիլան, ո՛չ արյան մեջ՝ գլյուկոզա, եւ մարդը կրկին ուտել է ցանկանում»,-բացատրել է նա:

«Վտանգավոր նախաճաշերի» ցուցակում նաեւ հայտնվել են մյուսլիները եւ փաթիլները՝ կաթի կամ հյութի մեջ լցրած, բուտերբրոդները եւ ջեմերով տոստերը: Բացի այդ, Կոնոնենկոն ցրել է թարմ քամած հյութերի եւ սմուզիների օգտակարության մասին առասպելը: Դրա հետ մեկտեղ ֆրուկտոզայի քանակությունը կախված է մրգի տեսակից:

«Մի կողմից՝ գլյուկոզան է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզան: Ամբողջ ֆրուկտոզան արագորեն հայտնվում է լյարդի մեջ, որտեղ վերածվում է լյարդի ճարպի: Այստեղից էլ ստացվում է, որ մենք քաշ ենք հավաքում»,-եզրափակել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս