Բաժիններ՝

Էմմա Սթոունը գաղտնի ամուսնացել է և երեխայի է սպասում

Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը և ռեժիսոր Դեյվ Մաքքերին գաղտնի ամուսնացել են: Զույգը, որը նշանադրվել էր դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, բայց չեղյալ հայտարարեց արարողությունը COVID-19-ի պատճառով, վերջապես օրինականացրել է իրենց հարաբերությունները, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը հրապարակել է աստղերի բացառիկ լուսանկարները՝ արված Լոս Անջելեսում: 31-ամյա Էմման և 35-ամյա Դեյվը եղել են ամուսնական մատանիներով:

Բացի այդ, «Լա լա լենդ» ֆիլմի աստղը զբոսանքի ժամանակ եղել է ազատ կոմբինեզոնով, ինչը թույլ է տվել դերասանուհուն թաքցնել կլորացած փորը: Դերասանուհու՝ հղի լինելու մասին լուրերը հաստատել է ոսկերչական զարդերի դիզայներ Թովա Մալիվուն:

Հիշեցնենք, որ Էմմա Սթոունը և Դեյվ Մաքքերին սկսել են հանդիպել մոտ երեք տարի առաջ: Նրանք հանդիպել են Saturday Night Live-ի նկարահանման հրապարակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930