Բաժիններ՝

Մակարևիչը պատմել է իր թոշակի մասին

«Машина времени» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչը բացահայտել է իր կենսաթոշակի չափը: Նրա խոսքով՝ ինքը «մեծ թոշակ» է ստանում: Միաժամանակ նա ասել է, որ իր ծանոթների մեջ չկա մի թոշակառու, որն աշխատանք չունենա, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Կարծում եմ՝ ես ստանում եմ 26 հազար»,- հայտնել է 66-ամյա երաժիշտը՝ բացահայտելով իր կենսաթոշակի չափի մասին:

Ըստ երաժշտի՝ այդ գումարը «բավականին մեծ» է, քանի որ ինքը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է, այլև աշխատանքի վետերան:

«Իմ միջավայրում չաշխատող կենսաթոշակառուներ չկան: Ես գտնվում եմ մի շրջանակում, որտեղ յուրաքանչյուրն անում է իր աշխատանքը, քանի որ դա նրանց կոչումն է, և ոչ թե՝ այն պատճառով, որ նրանք ուտելու բան չունեն»,- ասել է Մակարևիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս