Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսն ու դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: Թերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։

Այս տարվա հունվար-հուլիսին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 399 հազար 310 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 հազար 136 դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից մուտքերը նվազել են 28.2%-ով։ Հետաքրքիր է, որ չնայած ընդհանուր ներհոսքի նվազմանը՝ ԱՄՆ-ից եկող գումարներն ավելացել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին դրանք կազմել են 184 հազար 477 դոլար՝ նախորդ տարվա 150 հազար 067 դոլարի փոխարեն։ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները նույնպես նվազել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 622 հազար 381 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 780 հազար 965 դոլարի փոխարեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս