Բաժիններ՝

«Բարսելոնան» բոլորից շատ է վաստակել նախորդ մրցաշրջանում

2019/20 մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորել է ամենաշատ վաստակող ակումբների ցուցակը՝ կազմված Deloitte խորհրդատվական ընկերության կողմից:

Մրցաշրջանի ընթացքում «բլաուգրանան» իր համար ռեկորդային գումար վաստակեց՝ 840,8 միլիոն եվրո, ինչը 22% ով ավելին է, քան նախորդող մրցաշրջանում: Կատալոնական ակումբն առաջին անգամ է գլխավորել վարկանիշային աղյուսակը:

2019/20 մրցաշրջանում ամենաբարձր եկամուտ ունեցող լավագույն 10 ակումբները.

  1. «Բարսելոնա» – 840,8 միլիոն եվրո
  2. «Ռեալ» – 757,3 մլն
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 711,5 մլն
  4. «Բավարիա» – 660,1 մլն
  5. ՊՍԺ – 635,9 մլն
  6. «Մանչեսթեր Սիթի» – 610,6 մլն
  7. «Լիվերպուլ» – 604,7 մլն
  8. «Տոտենհեմ» – 521,1 մլն
  9. «Չելսի» – 513,1 մլն
  10. «Յուվենթուս» – 459,7 մլն

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս