ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի հարցազրույցն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին շարունակեց այն քարոզչական արշավը, որը նոր թափ էր հավաքել տավուշյան դեպքերից հետո։ Ալիևը հստակորեն և մի շարք օրինակների վրա մեղադրում է հայկական կողմին բանակցությունները տապալելու մեջ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գաղափարն իրեն պաշտոնազրկում հայտարարելու Գերագույն դատարանի անդամի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար:
2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու ծառերից մեկի վրա քրեակատարողական ծառայողները նկատել են թմրամիջոցներ փոխադրելու համար վարժեցված սև կատու, որի պարանոցին ամրացված է եղել կաշվենման վզկապ։
Արցախում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աբովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա Թադևոս Վարդանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « … Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը:
«Բետա» արեւադարձային մրրիկը, որը սեպտեմբերի 18-ին առաջացել է Ատլանտյան օվկիանոոսում, սեպտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնել է Տեխասի նահանգի ծովափին:
Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 667-ի:
«Մի 200.000 մարդ պետք գա և ԱԺ-ի շենքը գրավի, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ». Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջին անգամ լրագրողներից է լսում, որ ՀՅԴ-ն, «Հայրենիք» կուսակցությունը և ԲՀԿ-ն հոկտեմբերի 8-ին համատեղ հանրահավաք են անցկացնում:
«Այն,ինչ պետք էր ապրիլյան պատերազմից հետո արվեր ու չի արվել, դա գոնե հիմա պետք է բերենք օրակարգ». Մարուքյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության համատեղ հանրահավաքի մասին, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին, շատ բան չկա ասելու:
«ՀՀ կառավարություն, արթնացե՛ք». ՌԴ մեկնել ցանկացողները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունում, բացի ընթացիկ աշխատանքային գործերից, այլ բան չի կատարվում:
«Երկու օր է՝ Ադրբեջանում պահեստազորայինների հավաքներ են». Արման Աբովյան
«Հանրության ձայնը լսելի դարձնելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք, որի ելույթների ու օրակարագի մասին մանրամասներ առաջիկայում կհայտնենք, սակայն այս պահին մենք փաստն ենք արձանագրում, որ կա հանրային մեծ դժգոհություն և այս երեք ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»,- շեշտեց նա:
«Այո, պետք է փաստել, որ Ադրբեջանի նախագահը և ոչ միայն նա, Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը շատ ակտիվ տեղեկատվական պատերազմ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է ռազմական սադրանքների գնան: Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, որոնք մի կողմից մտահոգիչ են, մյուս կողմից էլ՝ մեզ կարող են զավեշտալի թվալ, շատ հստակ տեղավորվում են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:
Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է:
Ճապոնիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բերենորոգումը եւ պատրաստ է դառնալու դրա մշտական անդամ:
ԱԺ ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։ Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։
2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի մի շարք վարչության պետերի դեմ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: