Ուկրաինական Պոլտավա քաղաքի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:
«Ինձ զանգահարել են համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ համալսարանի ղեկավարության կողմից աշխատակիցներին հայտնել են, որ այսօր իրենք կամ համալսարան պետք է չգան, որովհետև դաս չի լինելու, կամ պետք է գան և մասնակցեն ցույցին: Ստացվում է՝ կիրառվել է վարչական լծակ, և, բնականաբար, եթե այդ վարչական լծակը կիրառվել է տարբեր ամբիոնների վարիչների, դեկանների կողմից, տրամաբանական է մտածել, որ համալսարանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացված գործողություններ են, որը, իմ խորին համոզմամբ՝ հանցագործություն է, որովհետև համալսարանի որևէ մակարդակի ղեկավար նման լիազորություն չունի: Իսկ դրա հետևանքով տուժում են ուսանողները, որոնք (նկարներ տեսա, որ հրապարակել են ուսանողները) այսօր գնացել են համալսարան և սպասում են դասախոսներին: Նշանակում է՝ խախտվել է ուսանողների կրթություն ստանալու իրավունքը»:
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով վերջերս մանդատը վայր էր դրել՝ գործադիրում աշխատանքի անցնելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման որոշում անձամբ է կայացրել, առաջարկով հանդես է եկել, որն էլ քաղաքական թիմը հանգիստ ընդունել է:
Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում:
Սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:
Արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ իշխանական մի շարք պատգամավորներ, որոնք Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ անհամաձայնություն էին հայտնել «Իմ քայլը» խմբակցության ներսում, և նրանց կարծիքը հաշվի չեն առել, առաջիկայում պատրաստվում են վայր դնել պատգամավորական մանդատը:
Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք»կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին, որ հոկտեմբերի 8-ին հրավիրում են համապետական հանրահավաք: Կմիանա՞ Հանրապետական կուսակցությունն այս հանրահավաքին՝ հարցին, այսօր հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դեռ չեն քննարկել, թե ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ:
Գնաճի մակարդակը Հայաստանում պաշտոնապես ցածր է։ Նույնիսկ ավելի ցածր, քան Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն շեմն է։ Օգոստոսին գնաճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։ Բայց, ինչպես միշտ, դա սպառողներն այլ կերպ են զգում իրենց վրա։ Մտեք գյուղմթերքի շուկա և կհամոզվեք։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է դա հավաստում։
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը, որը, ինչպես նշել են երեք ուժերը տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնվել է, քանի որ «իշխանությունները ձախողել են ամենուրեք», քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դիտարկում է՝ որպես «հստակ ընդդիմադիր բևեռների ձևավորմանն» ուղղված քայլ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Անկախության տոնի առիթով, ներկայացրեց մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմամբ, սակայն, դրան ոչ ոք այդպես էլ լուրջ չվերաբերվեց:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այժմ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում բուռն գործընթացներ: Չնայած նրան, որ իշխանությունը փորձում է սեպ խրել ընդդիմադիր բևեռների միջև, Աշոտյանի կարծիքով՝ դա չի հաջողվում:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ուզում են հանրահավաք անեն, թող անեն, չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով: Նախ, չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի առաջացրած, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդը՝ չեմ կարծում, որ նույնիսկ, եթե նման դժգոհություն լիներ, այդ ուժերն էին, որ որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ արտգործնախարարի, հստակ իր դիրքորոշումն արդեն հայտնել է:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս և տարվա ամեն եղանակ է թեժ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով քաղաքական «թեժ աշնան» մասին հարցին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ գործող իշխանության պարագայում քաղաքական կլիշեները չեն աշխատում:
Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ:
Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող խնդիրները շարունակում են թակել մեր պետության ներքին ու արտաքին դռները։
Կարեն Քոչարյանը՝ բողոքի ակցիաների, ներքաղաքական զարգացումների ու արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի հետևանքների մասին. ՈՒՂԻՂ
Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող երեք ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան երկրների առաջնության չեմպիոններ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արմեն Աշոտյանը՝ Ալիևի հայտարարության, բանակցությունները ձախողելու, 2050թ. ռազմավարության մասին. ՈւՂԻՂ
Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ և բացել սահմանները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է Հռոմի Մասթերս մրցաշարում: