Բաժիններ՝

Այս տրանսֆերային պատուհանում «Լիվերպուլն» այլևս ոչ ոքի չի գնի

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլն» այլևս չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Ըստ The Athletic-ի՝ «կարմիրներն» ավարտել են տրանսֆերային արշավը: Ակնկալվում էր, որ «Լիվերպուլը» ձեռք կբերի ևս մեկ կենտրոնական պաշտպանի, բայց գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Ֆաբինյոն կարող է լավ հանդես գալ այդ դիրքում:

Մարզիչը կարծում է, որ խաղացողն իդեալական է գործում՝ որպես կենտրոնական պաշտպան:

Այս ամառ «Լիվերպուլը» ձեռք բերեց Կոնստանտինոս Ցիմիկասին «Օլիմպիակոսից», Տիագո Ալկանտարային՝ «Բավարիայից», և Դիոգո Ժոտուին՝ «Վուլվերհեմփթոնից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930