
Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մորատայի տեղափոխությունն արդեն իսկ կատարվել է, սակայն թուրինյան ակումբը դեռևս այդ մասին պաշտոնապես չի հայտարարել:
Մորատան Իտալիայում հանդես կգա վարձավճարով և տարեկան կստանա 9 միլիոն եվրո: Մեկ տարի անց «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:
Ավելի վաղ` 2014/16 թվականներին Մորատան հանդես եկել է «Յուվենտուսի» կազմում:
Իսկ «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: