Ոստիկանության և Արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Սեպտեմբերի 15-ին արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա:
Վահե Ղազարյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը:
Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Արդարադատության ակադեմիայի և ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց արդարադատության ակադեմիայի հուշամեդալով: