Բաժիններ՝

«Լիվերպուլը» կփորձի գնել Մբապեին

Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ 2021 թվականին կհեռանա Փարիզից: «Լիվերպուլը» ստիպված կլինի վաճառել իր հարձակման եռյակից (Մանե-Սալահ-Ֆիրմինո) գոնե մեկին: Եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Լիվերպուլը» կփորձի գնել հարձակվողին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ 2021 թվականին: «Արքայական ակումբը» կփորձի գնել հարձակվողին հաջորդ տարի, իսկ ՊՍԺ-ն Մբապեին բաց կթողնի, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ վերջանում է 2022 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս