Երկու երեխայի դպրոց ճանապարհած ընտանիքն օգնության կարիք ունի. չեն կարողանում դիմակ, ալկոգել ու հագուստ գնել
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի առաջին թաղամասի առաջին շենքի 35-րդ բնակարանում ապրող Լեյլի Գրիգորյանի ընտանիքն օգնության կարիք ունի:
«Ամուսինս առաջին կարգի հաշմանդամ է, երկու երեխա ունենք, մեկը` 1-ին, մյուսը` 4-րդ դասարան է: Ես չունեմ աշխատանք, ամուսնուս եմ խնամում, ապրում ենք նպաստով և ամուսնուս թոշակով: Հագուստի, սնունդի կարիք ունենք: Քիչ առաջ պարտքով գումար եմ վերցրել, եկել եմ, որ դիմակներ գնեմ երեխաների համար, որ կարողանամ դպրոց ճանապարհել:
Դպրոցում ասացին, որ իրենք դիմակ կտրամադրեն, բայց դրանք մեծերի համար են նախատեսված, փոքրերի բազմանգամյա օգտագործման դիմակներ եմ ձեռք բերելու, քանի որ ի վիճակի չեմ անընդհատ բժշկական դիմակներ գնել:
Ինչ վերաբերում է ձեռքի հակամանրէային ախտահանիչներին՝ ալկոգելին, ապա չեմ կարողացել գնել՝ գումարի բացակայության պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեյլի Գրիգորյանը:
Ընտանիքին օգնելու համար առկա են հետևյալ հաշվեհամարները՝ Լեյլի Գրիգորյանի անունով:
«Իդրամ» 166589991
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» 6776 7800 0042 8298
«ՎՏԲ-Հայաստան» 5362 3400 0373 7914