Բաժիններ՝

Սուպերմոդելը փորձել է նույն հագուստը, որը կրել է 30 տարի առաջ

Դանիացի սուպերմոդել Հելենա Քրիսթենսենը զարմացրել է երկրպագուներին 90-ականների իր կերպարով: Հայտնի մոդելը փորձել է նույն բոդին, որը նա կրել է 30 տարի առաջ: Քրիսթենսենը լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում:

51-ամյա մոդելը նկարահանվել է ընձառյուծի նախշերով հանդերձանքով, որի վրա իր դիմանկարն է տպագրված: Վերջինիս խոսքով՝ հագուստն իրեն է նվիրել իր սիրելի դիզայներ Քրիսթիան Լակրուան:

Հելենան նույն հանդերձանքը կրել է Փարիզում կայացած նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ, երբ մոտ 20 տարեկան է եղել:

«Ինչ-որ կերպ այն գոյատևեց այս տարիների ընթացքում, և ես դեռ կարծում եմ, որ այն հրաշալի է»,- գրել է Քրիսթենսենն իր հրապարակմանը կից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930