«Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլյան հայտարարությանը, որ բանակցային սեղանին քննարկվում են Մոսկվայի՝ 2019 թվականի ներկայացրած առաջարկները։
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: yerevan.today–ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է ապատեղեկատվություն:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը լուսանկարներ է հրապարակել Արցախից, որտեղ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները մեկնել են Անկախության տոնին մասնակցելու համար:
Հասմիկ Հարությունյանը նշեց, որ բժշկական մատյանում նշված է եղել, որ անձինք մահճակալից են ընկել, ինչն անլուրջ է նման վնասվածքների պարագայում, և տարօրինակ է, որ մի կողմից՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, մյուս կողմից՝ ներսում այդ մշակույթն այնքան գերակայող է, որ թույլ չի տալիս՝ անձինք բարձրաձայնեն իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին:
«Էդ ձեր հավաստի տեղեկությունները որտեղի՞ց են, համալսարանի՞ց, դե հետաքննեք, ինչ ասեմ». Գևորգյան
Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր:
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»։
«Ռեկտորին պետք է նշանակի իշխանությունը, ռեկտորները պետք է ունենան իշխանության աջակցությունը». Գեղամ Գևորգան
«10 % կբարձրանան դասախոսների և դեկանների աշխատավարձերը, մյուսներինը՝ ոչ». ԵՊՀ ռեկտորի ժ/պ
Պարադոքս է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող երկրի վարչապետը հենց այդ պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի հետ գնում է արձակուրդ։ Դա նույնն է, ինչ բանակի հրամանատարը պատերազմի ժամանակ գնար հանգստի։ Նման քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետության և հասարակության հանդեպ օրվա իշխանությունների պատասխանատվության աստիճանը մնացել է 2008 թվականի մակարդակի վրա։
Ճապոնիայի նոր վարչապետի թեկնածության համար քվեարկությունն ազգային խորհրդարանում տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե ի՞նչ զարգացումներ կան բուհի դեմ ներկայացված 22 դատական հայցերի առնչությամբ, որոնցից 16-ն աշխատանքային վեճեր են: ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ասաց, որ այդ դատական հայցերի թիվն ավելացել է:
Ռոբերտ Քոչարյանը՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու, թավշյա հեղափոխության մասին․ հարցազրույց՝ ռուսական РБК հեռուստաընկերությանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել քաղաքի մի շարք հուշարձաններ հանելու Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի առաջարկությունը, որոնց թվում են՝ ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանները:
«Ես չեմ առաջադրվի ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում. պատճառները շատ են». Գեղամ Գևորգյան
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 07:54-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած:
«Բարոյական խրատներ չտա՛ք». Գեղամ Գևորգյանը բարոյական է համարում ուսման վարձերի բարձրացումը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա Գարիկ Մելիքսեթյանին, որը տեղում մահացել է:
Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե «2019թ.-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ՀՀ ներկայացուցչի պաշտոն զբաղեցնող Գեղամ Վարդանյանին կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։
«Մարդիկ բարձր վարձով սովորելու պայմանագրերն արդեն ստորագրել են, բայց մի շարք ուժեր դեռ խոսում են վարձերից». Գեղամ Գևորգյան
«Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք ընդունելության թվերի իրատեսական պլանավորման գործընթաց և վարձերի որոշման գործընթաց». այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ ընդունելության թվերի իրատեսական պլանավորման արդյունքում կրճատվել են ցածր միավորներով ընդունվողները:
Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով:
Մալիում սեպտեմբերի 1-ին մասնավոր կլինիկա են տեղափոխել երկրի տապալված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային:
Գեղամ Գևորգյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները Սինձո Աբերի պաշտոնաթողությունից հետո տեղի կունենան սեպտեմբերի 14-ին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին իշխանությունները դիտարկում են՝ որպես տարբերակ Բ` ԵՊՀ֊ում կառուցվածքային փոփոխություններ անելու համար, որոնք միտված են լինելու պաշտոնավարող դեկաններից ազատվելուն: Այս մասին 168.am-ին հայտնեց ԵՊՀ-ին մոտ գտնվող մեր աղբյուրը: