![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել. Վիկտոր Սողոմոնյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/Viktor-Soxomonyan-3.jpg)
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: yerevan.today–ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է ապատեղեկատվություն:
«Նման հանդիպում տեղի չի ունեցել, դա ապատեղեկատվություն է»,- նշել է Սողոմոնյանը:
Նշենք նաև, որ լուրը հերքել էր նաև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
««Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել»: