«Մտածենք և դատենք սթափ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1․ Պարադոքս է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող երկրի վարչապետը հենց այդ պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի հետ գնում է արձակուրդ։ Դա նույնն է, ինչ բանակի հրամանատարը պատերազմի ժամանակ գնար հանգստի։ Նման քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետության և հասարակության հանդեպ օրվա իշխանությունների պատասխանատվության աստիճանը մնացել է 2008 թվականի մակարդակի վրա։

2․ Պարադոքս է, որ իշխանության մոլեռանդ պաշտպաններն, ովքեր դեռ մի երկու ամիս առաջ մեղադրում էին իշխանության դեմ պայքարողներին ազգի դավաճանության մեջ, այսօր լռում են հրամանատարի կողմից մարտի դաշտը լքելու մասին և իրենց հերթական պարզագույն սիլիգոնիզմներով մեզ չեն բացատրում ու հիմնավորում գերագույն գլխավորի և նրա նախարարի նման վարքագիծը։

3․ Պարադոքս է, որ դիմակ չկրելու համար տուգանքներ է սահմանում և սեփական քաղաքացիներին տուգանում մի իշխանություն, որն ընդամենը մի քանի ամիս առաջ անիմաստ էր համարում նույն դիմակներ կրելը։ Պարադոքս է, որ նույն իշխանությունը այդպես էլ չի բացատրում իր սեփական քաղաքացիներին իր վարքագծի փոփոխության պատճառը՝ վիրուսի չափերն են մեծացել, թե դիմակի անցքերն են նեղացել։

Հ.Գ. Սթափ և Վեհ մնացեք»։

https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/3296005423824198

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930