Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հանդես կգա Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցափուլում:
Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:
Համաշխարհային պանդեմիան, որը ողջ հանրության համար դարձել է իրական չարիք, շարունակում է դեռևս մնալ մարդկության համար չբացահայտված մի մահաբեր երևույթ, սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանում համավարակը դարձավ իշխող ռեժիմի համար բավականին փայլուն կերպով կիրառվող լուրջ գործիք։ Հենց վերջին չորս ամիսներին կորոնավիրուսն էր այն միակ «առիթը», որ հայաստանյան առօրյաներն ուժի կիրառմամբ անցնում են «խաղաղ»։
Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից:
«Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի կոչն ավելի շատ ուղղված է միջազգային լսարանին, իսկ Մեհրիբան Ալիևայի արձագանքը՝ ներքին»,- ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի տիկնանց կոչերի ազդեցության մասին կարելի է խոսել միայն արդյունքի դեպքում: Նշենք, որ Աննա Հակոբյանը՝ խաղաղասիրական, իսկ Մեհրիբան Ալիևան, հակառակը՝ ռազմական կոչեր https://168.am/2020/07/13/1334793.html էր հնչեցրել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչև վերջերս ՌԴ տարածքում որևէ հարց չի առաջացել՝ կապված Հայաստանում գրանցված համարանիշերով ավտոմեքենաներ վարելու հետ, սակայն վերջին շրջանում հարցեր են ուղղում և՛ մաքսային մարմինները, և՛ Պետավտոտեսչությունը. գրում է zr.ru-ն՝ հավելելով, որ կարելի է ենթադրել, որ խնդիրն առաջացել է ոչ միայն սահմանին մաքսատուրքերը չվճարելու, այլև ճանապարհային տեսախցիկների կողմից խախտման արձանագրման դեպքում նման ավտոմեքենաների սեփականատերերի անպատժելիության պատճառով: Այժմ ավտոմեքենաները սկսել են կալանել: Կուրգան քաղաքում արդեն կալանվել է 4 ավտոմեքենա: Նման գործողություններ են իրականացվում նաև Ուրալում, Խանտի-Մանսիյսկում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրել այս կամ այն որոշման հարցում, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ։ Հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր իրականացնել այդ ճնշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրել ՄԻԵԴ որոշման վրա։
Այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ադրբեջանի նախագահի կին, երկրի առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևան հանդես եկան կոչերով՝ կապված երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի ռազմական լարված դրության հետ:
«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մարզել Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը:
Այն դեպքում, երբ ՀՀ պետական սահմանին մարտեր են ընթանում, երբ ՀՀ զինված ուժերի մաս կազմող և այլ կարևոր գործառույթներ ունեցող ԱԱԾ-ն ողջ ներուժով պետք է զբաղվի օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարմամբ, փոխարենը, առաց օրինական հիմքերի, ոստիկանոթյան կրթահամալիրի դասախոսի հետ Երևանի փողոցներում դիմակ չդնող մարդ է որսում…
Ադրբեջանական կողմը 2020թ․ հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։
«Նիկոլ Փաշինյանը սարսափած է. նրա իրական հենարանը ոստիկանությունն է». Նարեկ Մալյան
Մենք հավատալով ՀՀ ՊՆ տարածած լրատվությանը՝ գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են կազմակերպել, այս անգամ՝ ոչ թե Արցախի տարածքում, այլ՝ Հայաստանի: Ադրբեջանի համար վաղուց արդեն այդ սադրանքների կազմակերպումը միևնույն է՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ տարածքում: ՀՀ զինված ուժերն արժանի հակահարված են տվել, իրավիճակը, ըստ տեղեկությունների, վերահսկելի է: Ի
Հուլիսի 12-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ Բարեկամության հրապարակի էստակադայի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Սերգեյ Մ․, ծնված 1999 թ․), «Nissan […]
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք հայրենիքի պարզ դավաճաններ չեք. դուք մարդկային ստորագույն տեսակից եք: Ես ուղղակի ամաչում եմ, որ մեկիդ հետ 6 տարի աշխատել եմ, ճամփորդել ու հաց կիսել, իսկ մյուսիդ մի քանի անգամ բարևել ու հեռախոսով խոսել:
Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։
Այս ամենը հիշեցնում է 2016 թվականի իրադարձությունները և հանդիսանում է դրանց ուղիղ շարունակությունը։ Խնդիրը մի կողմից՝ այն է, որ չորս տարի անց Ադրբեջանն այդպես էլ չտեսավ «հետպատերազմյան» բանակցությունների արդյունքները, մյուս կողմից՝ Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թեզերի շարքը պարբերաբար տագնապեցնում էր Ադրբեջանին՝ նրան պատերազմի հրահրելով։ Ի դեպ, չափազանց կարևոր է շեշտել, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության գնահատում իրականացնել, նրանք այդպես էլ չկարողացան տալ հստակ պատասխան այն հարցին, թե ով է 2016 թվականի ապրիլի ագրեսիայի հեղինակը։ Հենց այդ պատճառով նրանցից պատասխան չկա նաև այսօր այդ առանցքային հարցին, էլ չասենք իրադարձություններին օպերատիվ արձագանքի բացակայության մասին։ Ֆորմալ ձևակերպումներն այստեղ արդեն պետք չեն։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է թալիբների կողմից իրականացված գրոհը Սամանգանի նահանգում՝ Աֆղանստանի անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մերձակայքում, եւ այն որակել է որպես ահաբեկչական գործողություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ:
Գիտության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ձայնն են բարձրացնում ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը պահելու, մեջտեղի հատվածում բնակելի շենք չկառուցելու պահանջով:
Հայաստանի Զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարը հայտնվել է համացանցային լրատվամիջոցների էջերում։
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում։
Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մալթայի եւ Իսպանիայի ներքին գործերի նախարարները, ինչպես նաեւ պրոֆիլային եվրակոմիսարները Ալժիրից, Լիբիայից, Մավրիտանիայից, Մարոկկոյից եւ Թունիսից ժամանած իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են «փոխադարձ պարտավորությունների ամրապնդումը՝ միգրանտների անօրինական փոխադրումը կանխելու եւ դրա դեմ պայքարի հարցում»:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներիպատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների համատեքստում, քանի որ դրանք արդեն ավելի անհանդուրժողական են:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր աշխատանքների կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված հատվածը հուլիսի 13-ին սկսել է Սյունիքի մարզի սննդի շղթայի կազմակերպությունների խստացված ստուգայցերով:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը խստորեն քննադատում է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշումը: