Բաժիններ՝

Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներիպատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։

«Մշտադիտարկումները մեկնարկվել ենՏաթևի վանքվանական համալիրից,«Տաթևեր»ճոպանուղու,Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվելՇաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից գոտում:

Զբոսաշրջային վայրերը եղել ենբազմամարդ, սակայն անկանոն հերթեր, մարդկային կուտակումներչեն գրանցվել, արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր։

Ստուգայցի ընթացքում հայտնաբերված դիմակ չկրող 11 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցներըմշտապես կատարվողլայնածավալ իրազեկման և բացատրական անհատական աշխատանքների ընթացքումայցելուներին տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, հորդորել փոխել առնվազն 3 ժամը մեկ, նաև հիշեցրել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահանջների պարտադիր կատարման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս