Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Արտակարգ դրության երկարաձգման դեմ ավտոերթ դեպի ԱԺ. ՈւՂԻՂ
Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարած հայտարարությունում։
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի սուսիկ-փուսիկներ, ո՞ւր եք, ՀԱՊԿ անդամ պետության սահմաններին ազերին կրակում է, ձգտելով լայնածավալի, ո՞ւր է ՀԱՊԿ-ը, միջազգային այլ կառույցներ, ժողովուրդներին «խաղաղության» նախապատրաստող ստահակներ, բա ո՞ւր եք, բա ինչո՞ւ Նիկոլ, չես վերցնում ու զանգում քո «կիրթ» բարեկամին, ում հետ, քո ասելով, ուղիղ կապի մեջ ես կամ՝ եղել ես, բա զանգի մի հատ դուխովդ վախեցրու․․․․
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վ։
«Այս պահին գտնվում եմ Բերդի տարածաշրջանում, այցելելու եմ Մովսես գյուղ և կրկին շրջայց պետք է կատարեմ բոլոր բնակավայրերում։ Այստեղ խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա գործերին են։ Բնականաբար, այս ամենը Տավուշի բնակիչների համար նոր չէ, նրանք լիարժեք զգոնություն են պահպանում։ Համոզված եմ, որ մեր անվտանգությունն ապահովված է, հատկապես՝ Զինված ուժերի պրոֆեսիոնալ և արագ արձագանքման շնորհիվ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը։
«Ի՞նչ նպատակով է ծախսվել ՀՀ-ին տրամադրված միլիոնավոր դոլարների օգնությունը». Վահե Էնֆիաջյանը՝ փոխվարչապետին
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմաբ՝ որպես պատասխան քայլ ամերիկյան կողմից ՉԺՀ-ից չորս նախկին եւ գործող պետական պաշտոնյաների դեմ սահմանված այցարգային եւ ֆինանսական սահմանափակումների:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:
«Բացի հավաքների սահմանափակումը էլ ինչի՞ համար եք արտակարգ դրությունը երկարաձգվում». Էդմոն Մարուքյանը՝ Տիգրան Ավինյանին
Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Շիրակում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել մարզի 356 բնակիչ։
Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ինձնից թաքուն իրենք որոշել են հանել «Ո՛չ Սորոսի վաստակներին» պլակատը, որն ամրացված էր իմ բեռնատարի վրա, ինչպես նաև գողացել են օլիգարխ Ջորջ Սորոսի նկարներով պլակատները, և ես հիմա չգիտեմ՝ դրանք որտեղ են:
«Առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրեր». Տիգրան Ավինյան
«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սեպտեմբերին նոր կունենանք օրական 140 վարակի դեպք՝ ըստ նախնական կանխատեսումների». Տիգրան Ավինյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հորդորում է ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը:
Մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:
«Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում տարածաշրջանային լարվածության ողջ պատասխանատվությունը». Տիգրան Ավինյան
Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել:
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա կոտրված հայաստաանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ Մի հավատացեք սենց բաների։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ի իշխանությունների որոշումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին վկայում է Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը միջազգային ասպարեզում:
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը:
«Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք:
Եվս 16 անձ Ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից բերման է ենթարկվել կրկին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կամ այլ սահմանափակիչ միջոցներ սահմանելու մասին հայտարարել արդեն շաբաթվա սկզբին: