Բաժիններ՝

«Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է

Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ` Արթուր Նադիրյանը, Նորայր Ղազարյանը, Սերոբ Գրիգորյանը, Նորայր Ղազարյանը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031