Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի հրետակոծությունը պետք է դիտարկել՝ որպես Ալիևի հայտարարությունների շղթայի շարունակություն:
«Գյոզալլար»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը՝ տարածելով Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ հայտնվել բացառիկ լուսանկարը խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով՝ սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։
Ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։
168.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Նորագավիթ-Արտաշատ մայրուղու՝ գազալցակայանի հատվածում, ուր կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել ենք երկրից գնալու նրա հայտարարության, դրան հետևած քննադատությունների, ռեստորանների խնդրի, տաքսի քշելու առաջարկների, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի և այլ հարցերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ երեկ արդեն Երևան էր վերադարձել, երբ թշնամին սկսել էր հրետակոծել Տավուշի մարզի հայկական դիրքերը:
Նարեկ Մալյանին ու «Ադեկվատ»-ի անդամներին կրկին բերման ենթարկեցին. ՈւՂԻՂ
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։
Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհից այսօր արդեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին:
«Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի»,- Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամեջից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Վերջինին ուղեկցում էին այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ինչպես հայտնի է, երեկվանից լարված իրավիճակ է տիրում հայ-ադրբեջանական սահմանին: Երեկ սկսված հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը 168.am-ին հայտնեց, որ բացի Տավուշի սահմանային հատվածում մարտական ծառայություն իրականացնող երկուսի ոստիկանից, որոնք պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել, վիրավորվել է ՀՀ ԶՈւ երեք զինծառայող:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Եմենի «Անսար Ալլա» շարժումը (հուսիթներ) հուլիսի 13-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին եւ Եմենում սաուդացի զորապետերի ու եմենցի զինվորականների հանդիպման ժամանակ ճամբարին մի շարք հարվածներ հասցնելու մասին՝ Եմենի գծով արաբական կոալիցիայի ավիահարվածներին ի պատասխան:
Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար նարեկ Մալյանն իր բեռնատարով ուղևորվեց Երևան:
Հայ Եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակներն ու առաջնորդական տեղապահները հեռավար խորհրդակցություն են անցկացրել։
Մեկնարկել է «Արթուր Վանեցյանն ընդդեմ ՀԺ-ի» դատական նիստը. ՈւՂԻՂ
Ոստիկանները ուժ գործադրեցին ավտոերթի մասնակիցների նկատմամբ․ կան բերման ենթարկվածներ
ՆԱՏՕ-ն աշխարհում Չինաստանի դերի ուժեղացման լույսով պետք է ավելի ակտիվ համագործակցի այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան:
«Ինչպե՞ս եք ընտրել այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվել են քաղաքացիները. տպավորություն է, որ թանկանոցներն են ընտրված». պատգամավորը՝ փոխվարչապետին
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 209 դեպք:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ՊՆ երեկ պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Իրաքում Հայաստանի դեսպանությունը, Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։