«Տեղեկատվության անվտանգության մի կարևոր ճակատ բաց է մնացել». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ ողջ օրվա ընթացքում կամավորների ու էնտուզիաստների ջանքերով Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ տեղեկատվությունը թարգմանվում էր տասնյակից ավելի լեզուներով եւ հաղորդակցման ու տեղեկատվության տարբեր կանալներով տարածվում էր աշխարհով մեկ։
Ռազմական գործողությունների տեղեկատվական ապահովման գործառույթը երկրի կարեւրագույն անվտանգային միջոցառումներից է։ Իմ տեղեկություններով, ժամանակին այդ հարցերով զբաղվում էր նախագահի աշխատակազմին կից (այժմ՝ կառավարության) տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը։
Հիմա այդ ՊՈԱԿ-ը զբաղված է ֆեյքեր բուծելով, ապատեղեկատվություն եւ հայհոյանքներ տարածելով։
Տեղեկատվության անվտանգության մի կարեւոր ճակատ բաց է մնացել, քանի որ կառավարության համար առավել նախապատվելի է իր ընդդիմախոսներին լռեցնելը՝ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու։
Շնորհակալություն հայտնենք կամավորներին, ում ջանքերով լրացվում է պետական անվտանգության այս կարեւորագույն բացթողումը, մինչ պետական բյուջեն մսխվում է ֆեյքերի ու հայհոյանքների վրա»: