Բաժիններ՝

Նոր ներկայացումներ. Ռուսական թատրոնում դերասանների փոքր խմբերով փորձեր են անցկացվում

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգիանոց կազմերով: Փորձերն անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլյան հարթակում, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է լեհ երիտասարդ դրամատուրգ Է. Հովանեցի «Գարդենիա» ներկայացման բեմադրական աշխատանքները, որոնք, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Ի. Հարությունյանը (Ջո Օրտոն, «Ինչ է տեսել պալատականը») և Մ. Խաչատրյանը (Ս․ Մրոժեկ, «Ամռան օր»):

Թատրոնի ֆեյսբուքյան էջում կներկայացվի առցանց հարցազրույցների շարք բեմադրիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031