Բաժիններ՝

Մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը. «Ցավոք, ԿՈՎԻԴ-19-ի վարակը նաև նրա կողքով անցավ»

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի քույրը՝ Սևան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։

Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների եւ ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ եւ պարզությամբ։

Մեր կորուստը ծանր է։ Թող որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։

Հայտնում ենք, որ համավարակի պատճառով սգո արարողություններ տեղի չեն ունենալու։

Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy) կամ այլ նախաձեռնությունների։

168.am-ը ցավակցում է Ռուբինա Ղազարյանցի բոլոր մերձավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031