Բաժիններ՝

ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝

❌անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,

❌ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,

❌չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,

❌չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,

❌ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Տեսանյութում երևում է, որ կասեցվել է «Փարվանա» ռեստորանային համալիրի և մի քանի այլ արագ սննդի կետերի գործունեությունը։

ՍԱՏՄ-ն կասեցրել է խախտումեր թույլ տված մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը։ Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ❌անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ❌ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ❌չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, ❌չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ❌ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Sonntag, 31. Mai 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս