Մեղրով թխվածքաբլիթներ՝ ընտանեկան թեյախմության համար
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ալյուր – 1 բաժակ
4. Մեղր – 2 ճ/գ
5. Վանիլին
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլին և մեղր:
2. Զանգվածը խառնել և մի փոքր բուսայուղ ավելացնել:
3. Ստացված խմորից թխվածքաբլիթներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակին և թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Ըստ ցանկության կարելի է խմորին ընկույզ և չորամրգեր ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը