Էքստրեմալ պայմաններում ընթանում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը

Այսօր, ժամը 10-ից ընթանում է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրելու Արթուր Վանեցյանին: Համագումարն ընթանում է էքստրեմալ պայմաններում՝ բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ: Hraparak.am-ի տեղեկություններով, մասնակցում է մոտ 100 մարդ:

Կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներից ելնելով, այն ընթանում է նեղ կազմով և առանց հրավիրյալների ու լրագրողների մասնակցության: Համագումարից հետո կուսակցության որոշումները կուղարկվեն արդարադատության նախարարություն և հաղորդագրություն կտարածվի լրատվամիջոցներին: Սրանով պաշտոնապես կազդարարվի Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031