«Ֆայլաբազառի մտավորականություն, որտեղ կարևոր դետալը, կամ` ատրիբուտը, գնի բազառն է, սեփական գնի»
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆայլաբազառի մտավորականություն. Նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության
Այսօր պատահաբար ձեռքս ընկավ 2001 թվականին «Հայկական ժամանակում» գրված իմ հոդվածը, թե ինչպես, երբ Պապլավոկում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանում էին, կողքի սեղաններին նստած մոտ երկու տասնյակ մտավորականներ` կոմպոզիտորներ, երգիչներ, ռեժիսորներ, սազանդարներ և այդ ժանրին հավասարեցված այլ սուբյեկտներ ոչ միայն ոչինչ չտեսան ու բոլորի մոտ խմբակային ամնեզիա սկսվեց, այլև` նրանցից առավել դուխովները, կամ` առավել վախկոտները սկսեցին տարբեր խոհանոցներում ինքնաարդարանալ, թե լռել են՝ «հանուն պետականության»:
Բնականաբար, էդ «հանուն պետականության» ամնեզիայի վերջին փուլում հայտնվածները շատ արագ համալրեցին օրվա իշխանության անձեռոցիկների շարքը: Նրանք, որ ամեն ինչ տեսան ու «հանուն պետականության» լռեցին:
Ինձ զարհուրեցնելը մի քիչ դժվար է, սակայն իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես պարբերաբար զարհուրել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես են մշակույթի, արվեստի բազմաթիվ գործիչներ դափոնով լցվում տվյալ պահի իշխանության գրպանն ու հետո նույն «մարշ-բրասոկով» սուրում հաջորդ իշխանության շալվարի ջեբը:
Ինչի՞ հենց էսօր հիշեցի «գրպանաբնակ» մտավորականությանը, որովհետև էս վերջին օրերին հիմա էլ արդեն էս իշխանության ծոցագրպանում տեղավորվելու հերթի մեջ հրմշտվող մեծ արվեստի որոշ ներկայացուցիչներ էնպիսի քծնանքի լավա շաղ տվեցին, որ, անկեղծ, սիրտս խառնեց: Մի իսկապես, արդեն, ցավոք, շնորհալի թավջութակահար քծնանքի ճպճպոցի մեջ սկսեց վատ զգալ, որ ինքը հայ է ու մեր անհասկացող գենոտիպից է, իսկ մի դերասանուհի էլ որոշեց աշխարհաքաղաքական «ուկլոնով» սիրաշահել այս իշխանությանն ու անթույլարելիի սահման անցավ` խառնելով իր անձնական նկրտումներին Շուշին, բնականաբար, չգիտակցելով դրա բարոյական հետևանքները:
Ու սրանք եզակի դեպքեր չեն, ինչպես եզակի դեպքեր չեն եղել նախկինում:
Հիմա էս տեսակին, նախապես ներողություն խնդրելով իրապես սկզբունքային ու լաքեյի վարքագիծ չունեցող մեր բազմաթիվ մտավորականներից, ասում եմ` ձեր տեսակը, սորտը, տեսականին, ձեր պահվածքը, էն, ինչ որ դուք անում եք ու առաջարկում եք իրար հաջորդող բոլոր իշխանություններին, հիմարությունից կամ սոված մնալու վախից չի:
Ձեր հավաքական տեսակը ցածրակարգության, մտազուրկ-աղաղակող գավառամտության, պլեբեյական վատորակության, ճորտական ինքնամատուցման ու գեղցիական պնդաճակատության մի զարհուրելի սիմբիոզ է: Ֆայլաբազառի մտավորականություն, որտեղ կարևոր դետալը, կամ` ատրիբուտը, գնի բազառն է, սեփական գնի: Իսկական ռնգեղջյուրացում, գենային, օրգանական մուտացիա։
Ու մտածում ես, լավ, էսքան մուտանտ որտեղի՞ց էս մի թիզ հողում:
Ինչի էս երկուսին հիշեցի, որովհետև սրանցը արդեն ինքնամատուցման մաստեր-կլաս էր:
Բայց քանի որ յուրաքանչյուր ժանր ունի իր ֆիքս կանոնները, հաջորդ իշխանության տիրապետության օրերին էս նույն ու սրանց նման լիքը մարդիկ, Թիֆլիսի Հավլաբարի 3 մանեթանոց աղիողորմ լացողների նման կասեն, որ քծնել ու, երբ պիտի մտավորականի անչառ խոսք ասեին, լռել են «հանուն պետականության ու ներքաղաքական կայունության»:
Չմոռանաք` ключевое слово` «հանուն պետականության»»:
Ֆայլաբազառի մտավորականությունՆրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության Այսօր պատահաբար ձեռքս ընկավ…
Gepostet von Naira Zohrabyan am Freitag, 29. Mai 2020