«Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դո՛ւ ես և քո միակ սխալն այն է, որ դեռ հրաժարական չես տվել». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։

Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց «սիրելի հայրենակիցների» գրպանը։

Ասում է, հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր, բայց…

Բա հիմա ո՞նց չասես, այ ընկեր, կարանտինի ժամանակ դո՛ւ չէի՞ր առանց դիմակների կառավարության նիստ անում ու «դաչայումդ» հանձնարարականներ տալիս պարետին։

Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես, որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։

Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դո՛ւ ես և քո միակ սխալն այն է, որ դեռ հրաժարական չես տվել»։

Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 25. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս