Թաթարական պիրոգ. հատկապես համեղ է խմորը
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ալյուր – 300 գ
2. Կաթ – 200 մլ
3. Աղ – 1 թ/գ
4. Շաքարավազ – 1 ճ/գ
5. Բուսական յուղ – 1-2 ճ/գ
6. Չոր խմորիչ – 1 թ/գ
7. Ձու – 1 հատ
8. Սոդա – դանակի ծայրով
Միջուկի համար՝
1. Թթվասեր – 500 գ
2. Ձու – 4 հատ
3. Շաքարավազ – 6 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար խառնել բոլոր բաղադրիչները, հունցել և մեկ ժամ թողնել:
2. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, կրկին հարել:
3. Խմորը գրտնակել, դնել կաղապարի մեջ:
4. Խմորի մեջ լցնել միջուկը, ծայրերն առաջ բերել:
5. Թխել 30-40 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը