
Իլոն Մասկի պարտքը գերազանցում է 500 մլն դոլարը

SpaceX-ի գլխավոր տնօրեն և Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի անձնական ակտիվերի արժեքը հասնում է 39 մլրդ դոլարի, չնայած դրան՝ նա վարկեր ունի: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ նրա պարտքը գերազանցում է 500 մլն դոլարը:
Մասկը բանկից պարտքով միջոցներ է վերցնում Tesla и SpaceX ընկերությունների արժեթղթերի գրավի դիմաց: Այսպես, 2019թ. նա գրավադրել է իր Tesla-ի արժեթղթերի մոտավորապես կեսը (ընդհանուր առմամբ՝ նա տիրապետում է ընկերության արժեթղթերի 20 տոկոսին), այդ ժամանակ փաթեթն արժեր 15 մլրդ դոլար, այժմ՝ 28 մլրդ դոլար: