
Բիլլի Այլիշը դատի է տվել երկրպագուին, ով առանց դիմակի և ձեռնոցների գնացել է իր տան մոտ

Երգչուհի Բիլլի Այլիշը դատական հայց է ներկայացրել երկրպագուի դեմ, ով խախտել էր սոցիալական հեռավորությունը: Ըստ TMZ-ի՝ երկրպագուն բազմից է մոտ գնացել Այլիշի տանը առանց դիմակի և ձեռնոցների:
Երկրպագուն Բիլլի Այլիշի հայրիկին հարցրել է՝ արդյոք այդտե՞ղ է բնակվում Բիլլի Այլիշը, այնուհետև նստել է տան դիմաց և սկսել է գիրք կարդալ՝ հրաժարվելով լքել տարածքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուին տարածքից հեռացրել են անվտանգության աշխատակիցները, սակայն նա կրկին վերադարձել է:
Բիլլի Այլիշի խոսքով՝ Ռուսոն եկել է իր տան մոտ 7 անգամ:
Նախկինում երկրպագուին ձերբակալել են 2 անգամ, սակայն չէին կարողացել պատասխանատվության ենթարկել, պատճառը քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն են: Արդյունքում տղամարդուն պարզապես տուն են ուղարկել:
Երգչուհին և իր ընտանիքն անհանգստանում են, որ երկրպագուն կարող է վերադառնալ: