Բաժիններ՝

Վիգեն Հովսեփյանը հոլովակ է հրապարակել NemRoot Project-ի հետ համատեղ համերգից

Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործություններին, ներկայացրել է իր և NemRoot Project-ի համատեղ համերգի տեսաձայնագրության հիման վրա նկարահանված հոլովակ, որում կատարում են «Բինգյոլ» երգը:

Այն հասանելի է Վիգեն Հովսեփյանի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

«Առաջիկայում կլինի նաև թվային ձայնասկավառակը, որի մասին դեռ կտեղեկացնեմ: Ամբողջ համերգի ընթացքում ինձ հետ բեմում են տաղանդաշատ երաժիշտներ Նորայր Գափոյանը (դուդուկ), Նարեկ Գասպարյանը (թավջութակ) և Գրիգոր Դավթյանը (հարվածային գործիքներ)»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովսեփյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031