2020 թվականի 10 լավագույն Photo Editor-ները
Գրեթե բոլորը սիրում են մշակված, գեղեցիկ նկարներ և ցանկանում գտնել լավագույն ֆոտո մշակման ծրագիրը, որի շնորհիվ կստանան կատարյալ արդյունք։
Իհարկե Ձեր տեսախցիկի և սմրաթֆոնի շնորհիվ կարող եք ստանալ բավականին գեղեցիկ նկարներ, սակայն ֆոտոմշակման լավագույն ծրագրերը կօգնեն Ձեզ՝ ստանալ ավելի անթերի և մշակված նկարներ։
Ձեզնից շատերը հետաքրքրված են պրոֆեսիոնալ գործիքներով, մյուսները՝ սիրողական, շատերը պատրաստ են գնել գործիքներ կատարյալ նկարներ ստանալու համար, ոմանք էլ նախընտրում են անվճար տարբերակը։ Այդ իսկ պատճառով մենք ներառել ենք ամենատարբեր և լավագույն ֆոտո մշակման գործիքները, որպեսզի Դուք կարողանաք կատարել ընտրություն միայն լավագույն գործիքներից։
Այժմ եկեք ծանոթանանք 10 լավագույն ֆոտո մշակման ծրագրերին։
1) Adobe Photoshop Elements 2020
Adobe Photoshop Elements 2020-ը թույլ է տալիս իր օգտատերերին՝ ստեղծել գեղեցիկ նկարներ, օգտագործելով իր խելացի մշակման գործիքները, պլանավորել և կիսվել նկարներով և օգտվել այլ հնարավորություններից։
Գնացուցակ:
Photoshop Elements 2020 – US$99.99
Photoshop Elements 2020 & Premiere Elements 2020 – US$149.99
Ընդհանուր առմամբ այդքան էլ մեծ փոփոխություններ չեն եղել համեմատած անցած տարվա տարբերակի հետ, սակայն Adobe Photoshop Elements 2020-ը շարունակում է մնալ լավագույն ֆոտո մշակման ծրագրերից մեկն իր հեշտ օգտագործվող գործիքակազմով, կրեատիվությամբ և հզորությամբ։
Adobe-ն ունի հիանալի ինտերֆեյս և կայուն գործիքակազմ, և իր Photoshop Elements-ն աշխատում է և՛ Mac-երի, և՛ Pc-ների վրա։
Օգտագործելով Adobe-ի նոր Prints and Gifts ծառայությունը, որը ներառված է Photoshop Elements-ի հետ, Դուք կկարողանաք տպագրել Ձեր նկարները կամ դրանք օգտագործել նվերների տեսքով, դրանցից ստանալով գավաթներ, հեռախոսի աքսեսուարներ և այլն։
Adobe Sensei–ի օգնությամբ կկարողանաք ստեղծել ֆոտո էֆֆեկտներ, ֆոտո և վիդեո սլայդշոուներ, կոլաժներ և այլն։
Sense AI-ը կարող է վերլուծել և շտկել Ձեր նկարները, նոր Subject Selection գործիքը օգնում է Ձեզ՝ ստեղծել մարդկանց կամ կենդանիների cutout-ներ, իսկ Smooth Skin tool–ը հիանալի գործիք է կնճիռներից ազատվելու համար։
2) GIMP
GIMP–ն առաջարկում է մի շարք զարգացած և մասնագիտական գործիքներ հատկապես դիզայներների, լուսանկարիչների, իլլուստրատորների, գիտնականների և նրանց համար, ովքեր պարզապես սիրում են նկարներ մշակել։
Գնացուցակ:
Անվճար (open source)
Լինելով cross-platform ֆոտո մշակման գործիք GIMP-ը հասանելի է Mac-ի, Windows-ի, Linux-ի և այլ օպերացիոն համակարգերի համար։ GIMP-ը տրամադրում է մշակման հզոր գործիքներ, Photoshop-ի ոճին նման layer-ներ, վրձիններ և այլ գործիքներ և հնարավորություններ։
GIMP-ը տեխնիկապես համարվում է Photoshop-ի այլընտրանք, որը տրամադրում է գործիքներ՝ բարձր որակի նկարների համար և առաջարկում բավականին հզոր հնարավորություններ, որ երբեք չէիք ակնկալի անվճար հավելվածից։
Այն հիանալի ընտրություն է արտիսների համար, ովքեր կարող են ստեղծել և վերփոխել նկարները եզակի ստեղծագործությունների՝ պարզապես օգտագործելով իրենց պատկերացումներն ու GIMP-ի գործիքները։
GIMP-ի շնորհիվ օգտատերերը կարող են ստեղծել icon-ներ, գրաֆիկական դիզայնի էլեմենտներ։ Այն նաև ունի ինտեգրացիա Scheme-ի, Python-ի, Perl-ի հետ։
Corel PaintShop Pro 2020-ը Corel-ի ֆոտո մշակման ծրագրակազմի վերջին թարմացված տարբերակն է, որը թույլ է տալիս օգտատերերին՝ մշակել, կատարել շտապ շտկումներ և կառավարել իրենց ֆոտո հավաքածուն բոլորը մեկ ծրագրակազմում։
Գնացուցակ:
30 օր անվճար
PaintShop Pro 2020 – $69.99
PaintShop Pro 2020 Ultimate – $89.99
New Photo Video Bundle Ultimate – $169.99
PhotoMirage – $69.99
Corel PaintShop Pro 2020-ը տրամադրում է հզոր հնարավորություններ, կրեատիվ գործիքներ ավելի առաջադեմ օգտատերերի համար, layer style-երի copy/paste-ի հնարավորություն և այլն։
Օգտագործելով SmartClone հնարավորությունը՝ Դուք հեշտորեն կարող եք տարբեր նկարներից միացնել էլեմենտներ և ինտեգրել դրանք մեկում, որը կարող է օգտագործվել հետաքրքիր դիզայնի կամ կոմպոզիցիաների մեջ։
Corel PaintShop Pro 2020-ն ավելացրել է 5 նոր հնարավորություններ․ AfterShot 3, Painter Essentials 6, PhotoMirage Express, Parallels Toolbox and GRFX Studio, բայց դուք նաև կարող եք օգտագործել Corel PaintShop Pro 2020-ն առանց հավելյալ հնարավորությունների։ Դուք հասանելիություն ունեք վրձիններին, background-ներին, և շատ այլ գործիքների և՛ անվճար, և՛ վճարովի տարբերակներով։
Corel PaintShop Pro 2020-ը՝ լինելով հզոր ծրագիր, գերազանցում է Photoshop Elements-ին։ Այն ունի 360 աստիճանի ֆոտո մշակում, նաև համատեղելի է touch-screen-ին, և ունի նոր streamlined workspace։ Սակայն ամենամեծ զիջումը Corel vs. Photoshop մրցակցության մեջ այն է, որ Photoshop Elements -ը հասանելի է և՛ macOS-ի, և՛ Windows PCs-ի վրա, իսկ PaintShop Pro-ն Windows-only ծրագիր է։
4) Darktable
Darktable–ն առաջարկում է lightroom-ի ոճով կատալոգիզացիա, անվնաս մշակման հնարավորություն և ոչ մի ‘upgrade’ -ի կոճակ։
Գնացուցակ:
Անվճար (open source)
Darktable-ը պարունակում է ICC profile support՝ sRGB, Adobe RGB, XYZ և linear RGB գունային տարածությունների համար։
Darktable-ն աշխատում է Mac-ի, Linux-ի, BSD-ի, Windows-ի և Solaris 11-ի վրա։ Այն կարող է ներմուծել նկարների մի շարք ֆորմատներ ( օրինակ՝ JPEG, CR2, NEF, HDR, PFM, RAF, և այլն)։
Իրականում այն այնքան հզոր չէ, որքան Lightroom-ն է, սակայն այն ամբողջովին անվճար է և չունի շարունակ ձանձրացնող “upgrade” -ի առաջարկներ կամ փակ ‘premium’ հնարավորություններ։
Darktable-ն այս պահին ունի 21 թարգմանություններ: ալբաներեն, կատալաներեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, եբրայերեն, հունգարերեն, իտալերեն, ճապոներեն, լեհերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, ուկրաիներեն։
Affinity Photo-ն տրամադրում է մի շարք օգտակար գրոծիքներ, RAW processing ինտերֆեյսում, մշակման գործիքներ և այլ հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ լուսանկարիչներին։
Գնացուցակ:
Mac – $24.99 (90-օր անվճար)
Windows – $24.99 (90-օր անվճար)
iPad – $9.99
Affinity Photo-ի ներկայացված գնացուցակն այս պահին զեղչված է 50% տոկոսով։ Դուք կարող եք հեռացնել ցանկացած անցանկալի առարկա magical inpainting brush-ի շնորհիվ, ավելացնել ֆիլտր էֆֆեկտներ, mask-եր և այլն։
Affinity Photo-ն առաջարկում է Photoshop-ին նման կառավարում, layer-ներ, վրձիններև այլ հարմար գործիքներ։
Ինչպես Photoshop Elements-ը, Affinity Photo-ն նույնպես աշխատում է և՛ Mac-ի, և՛ PC-ի վրա։ Անգամ կա տարբերակ iPad-ի համար նույնպես։
6) Photoscape X
PhotoScape X-ը ֆոտո մշակման գործիք է հիմնական անվճար տարբերակով, սակայն նաև ունի “upgrade”-ի հնարավորություն, որի դեպքում բոլոր գործիքները բաց են և հասանելի։
Գնացուցակ:
Անվճար
PhotoScape X Pro – USD$39.99
Իհարկե, անվճար տարբերակում էլ կան մի շարք հնարավորություններ, ներառյալ՝ ֆոտո մշակում և որակի բարելավում, ինպես նաև նկարների տարբեր էֆֆեկտներ։
Ավելի շատ գործիքներ հասանելի են միայն Pro տարբերակում։ Օգտագործելով PhotoScape X-ի 1․000+ ֆիլտրները և եֆֆեկտները, շրջանակները, առարկաները, վրձինները և գործիքները, Straighten, Flip, Resize, Crop, Circular Crop, Perspective Crop, Mask, Redo+, Project հնարավորությունները դուք կարող եք հեշտորեն մշակել Ձեր նկարները։ Նաև կարող եք նկարից հեռացնել ետնանկարը և ստեղծել անիմացիոն GIF-եր։
Պետք է նշել, որ Photoscape X-ը պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար չէ, սակայն այն բավականին հարմար և հմուտ գործիք է օրինակ սոցիալական մեդիայի համար նկարներ կամ վիդեոներ ստեղծելու համար։
7) Fotor
Եթե նախընտրում եք Fotor-ն ապա շտապեմ տեղեկացնել, որ կարիք չեք ունենա ներբեռնելու որևէ ծրագրակազմ, քանի որ այն ամբողջովին հիմնված է վեբի վրա և ունի մի շարք հարմար գործիքներ և հնարավորություններ։
Գնացուցակ:
Անվճար
Billed Annually – $39.99 USD / տարին
Billed Monthly – $ 8.99 USD / ամիսը
Fotor-ը հարմար է հիմնական ֆոտո մշակման համար, սակայն գործիքը շատ օգտագործելու արդյունքում կարող եք նաև ստանալ պրոֆեսիոնալ նկարներ։
Այն ունի շտկումների և էֆֆեկտների համար մի շարք հնարավորություններ, սակայն նկարը պետք է լինի մինչև 4000px լայնության եթե օգտագործում եք անվճար տարբերակով։
Fotor-ն առաջարկում է ռետուշինգի գործիքներ, որոնց շնորհիվ կարող եք ավելացնել գեղեցիկ դիմահարդարում, հեշտորեն հեռացնել կնճիռները, ակնեները, պեպենները, ձևափոխել դեմքը կամ մարմնի ցանկացած հատված, սպիտակեցնել ատամները և այլն։
Կարող եք նաև օգտագործել տարբեր template-ներ սոցիալական մեդիայի դիզայններով՝ ներառյալ Facebook cover-ները, պոստերները, photo card-երը, YouTube banner ad-երը և այլն։
Ինչպես նաև այն առաջարկում է հարյուրավոր տառատեսակներ, sticker-ներ, ձևավորման գործիքներ և այլն։
8) Snapseed
Snapseed-ն, անկասկած, լավագույն ֆոտո մշակման հավելվածներից մեկն է։ Այն թույլ է տալիս օգտատերերին օգտագործել բոլոր գործիքները և որակյալ մշակման հնարավորությունները, ճիշտ այնպես ինչպես նկարների մշակման պրոֆեսիոնալ ծրագրակազմներն են։
Գնացուցակ:
Անվճար
Snapseed app-ը շատ հարմար է բջջայինի համար, քանի որ ի սկզբանե այն ստեղծվել է բջջային ինտերֆեյսի համար։ Այն հասանելի է և՛ Google’s Play Store-ում, և՛ Apple app store-ում՝ ավելի քան 50,000,000+ ներբեռնումներով Play Store-ից։
Snapseed-ը թույլ է տալիս իր օգտատերերին պահպանել իրենց մշակված և շտկված նկարները բավականին բարձր որակով։ Այն նաև ունի մոտ 29 տարբեր գործիքներ և ֆիլտրեր, որոնք թույլ են տալիս Ձեզ՝ նկարը դարձնել գլուխգործոց։
Skylum Luminar-ը Adobe Lightroom-ի հիանալի այլընտրանքն է։ Եվ հենց այդ իսկ պատճառով այն մեծ ճանաչում ունի լուսանկարիչների շրջանում։
Գնացուցակ:
30 օր անվճար
LUMINAR 4 LICENSE – $ 89
PLUS BUNDLE – $ 99
MAX BUNDLE – $ 169
Այն առաջարկում է նկարի մշակման մի շարք հնարավորություններ։ Luminar 4-ն առաջարկում է Ձեզ Lightroom-ի և Photoshop-ի կատարյալ միքս։
Skylum Luminar-ը տրամադրում է adjustment layers-ներ և masks-եր, խելացի shortcut-եր ավտոմատացված կառավարման համար և այլն, ինչպես նաև առաջարկում է 24/7 տեխնիկական աջակցություն։
Օգտագործելով Skylum Luminar-ը Դուք նաև կարող եք հեռացնել ցանկացած նկարի digital noise-ը, պարզեցնել փոքր, միջին կամ մեծ դետալները, ստեղծել Ձեր անհատական look-երը, հեռացնել առարկաներ և այլն։
10) Adobe Lightroom
Adobe Lightroom–ը, որն Adobe-ի հերթական հզոր ծրագրակազմերից է, կատարյալ հնարավորություն է լուսանկարիչների համար, ովքեր ցանկանում են ավելի լուրջ, զարգացած և հարմար գործիք՝ իրենց նկարները մշակելու համար։
Գնացուցակ:
Lightroom (1TB) – US$9.99/ամսական
Photography (20GB) – US$9.99/ամսական
Photography (1TB) – US$19.99/ամսական
Ի տարբերություն Photoshop-ի բարդեցված ինտերֆեյսի, և՛ Lightroom Classic-ը, և՛ CC-ն առաջարկում են ավելի ինտուիտիվ և user-friendly ինտերֆեյս նկարները մշակելու համար։
Adobe Lightroom-ն առաջարկում է blurring և fixing գործիքներ, cam և lens-based corrections, gradient և brush adjustment գործիքներ, պրոֆեսիոնալ ֆիլտրներ.
Adobe Lightroom-ն ունի հնարավորություններ՝ մշակելու նկարները բջջայինով, վեբով և դեսքթոփ տարբերակով ։
Վերոնշյալ ֆոտո մշակման ծրագրակազմերից յուրաքանչյուրը եզակի է իր հնարավորությունների սահմաններում՝ առաջարկելով բավականին հարմար գործիքներ։
Այնուամենայնիվ որոշել թե որ ֆոտո մշակման ծրագիրն է ամենակատարյալը կախված է միայն Ձեր նախապատվությունից, ճաշակից, ֆինանսից, մշակման հմտություններից և այլն։