
Արագ և տաք սենդվիչներ՝ նրբերշիկով

Բաղադրիչներ
1. Հաց
2. Մայոնեզ
3. Լոլիկ – 3-4 հատ
4. Պանիր – 200 գ
5. Նրբերշիկ – 500 գ
6. Կանաչեղեն
7. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Հացը կտրատել:
2. Պանիրն անցկացնել քերիչով, նրբերշիկներն օղակաձև կտրատել, կանաչեղենը՝ մանր, լոլիկներն օղակների կտրատել:
3. Տապակը պատել բուսայուղով, դնել հացի կտորները:
4. Տաք հացի վրա լոլիկի 2 շերտ դնել, այնուհետև՝ պանրի, կանաչիների, մայոնեզի և նրբերշիկների խառնուրդը: Վրան կրկին պանիր շաղ տալ և դնել ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը