«Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ». ԲԴԽ լրատվական ծառայության պետ

ԲԴԽ լրատվական ծառայության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել:

Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:

Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:

ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»:

https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/2902189576484924

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930