«Իշխանության ոչ մի լավ արարք նրան իրավունք չի տալիս ապօրինություններ անել»․ Արա Սահակյան

«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շատ քննադատվեց ընդդիմության պոպուլիզմը, մինչ այդ իշխանությանն էին մեղադրում պոպուլիզմի մեջ։ Ընդդիմության համար թույլատրելի է պոպուլիստ լինելը, իշխանության համար՝ ոչ»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատում է դեստրուկտիզմ՝ նա իրեն պահում է ընդդիմության նման․ «Որոշ վտանգ կարող է ներկայացնել այն իրավիճակը, եթե հանկարծ գործադիր իշխանութունը որոշի խոսքի ազատության հետ վարվել այնպես, ինչպես դատական իշխանության հետ է վարվում։ Դա մեծ դիմակայություն կառաջացնի, կխորացնի նաև պառակտվածությունը։ Իշխանությունն այսօր ասում է, որ նրանք, ովքեր իրենց քննադատում են, նախկիններ են և ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել։ Այսինքն՝ նրանք դիտավորյալ այս ներկապնակում այլ ուժերի համար տեղ չեն թողնում։ Իրենք գնահատելով իրենց որոշ դրական արդյունքներ՝ իրենց թույլ են տալիս կատարելու նաև ապօրինություններ։ Այսինքն՝ այսքան լավ բան ենք արել, մեզ թույլատրելի է։ Իշխանության ոչ մի լավ արարք նրան իրավունք չի տալիս ապօրինություններ անել։ Առհասարակ, որպես իշխանություն՝ նրանք պետք է իմանան, որ իրենց լավ գործերը չի նկատվելու, իսկ ամենափոքր վրիպումը պետք է նկատվի։ Դա է իշխանության խաչը»։

Տեսանյութեր

Լրահոս