
Ռոնալդուն որոշել է, թե որքան կմնա «Յուվենթուսում»

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսնում է իր ապագան «Յուվենթուսում»:
35-ամյա հարձակվողը մտադիր է ամբողջությամբ մշակել իր պայմանագիրը, որը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ:
Պորտուգալացին լավ հարաբերություններ ունի թուրինյան ակումբի ղեկավարության հետ: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցման հետ կապված ճգնաժամը չի ազդի Թուրինում նրա ապագայի վրա:
Ռոնալդուն ներկայումս գտնվում է Պորտուգալիայում, որտեղ անցկացնում է կարանտինը, բայց անընդհատ կապի մեջ է ակումբի հետ:
Սիրարփի Աղաբաբյան