Բաժիններ՝

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Համբարձումյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի, իսկ Իվան Բաղմանյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կարեն Համբարձումյանի նշանակման հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը Կարեն Համբարձումյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկությունը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղրամյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է Իվան Բաղմանյանի նշանակման հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս