
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը խորհուրդ է տալիս մարզվել բնության գրկում

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը կարանտինի օրերին մարզումներն անցկացնում է բնության գրկում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բռնցքամարտիկը շեշտեց, որ կարանտինի շրջանը գուցե ձգվի ամիսներ, ապա ինքը սեփական նախաձեռնությամբ է իր մարզումային ծրագիրն իրականացնում: «Ինքս եմ կազմել մարզումային ծրագիրս: Վազում եմ, հեծանիվ եմ քշում, մասնագիտական մարզումներս էլ անցկացնում եմ բնության գրկում: Ես ինքս տանից դուրս չէի գա, եթե մարզումները կարևոր չլինեին։ Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս մնալ տանը և պահպանել սեփական առողջությունը մինչև վարակն անցնի»,-եզրափակեց նա:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել և հետաձգվել են բազմիվ ազգային և միջազգային մրցաշարեր: Չեղարկվեցին Տոկիոյի օլիմպիական խաղերը, ինչպես նաև Եվրոպայի ֆուտբոլի