Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը շատ լավ է աշխատում և բոլոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքանով դա հնարավոր է:
Ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով պարզում վարակակրի շփման շրջանակը, կազմում ինքնամեկուսցած անձանց ցուցակը և հսկում, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտվի:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։
«Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, ապա ասելիքը շատ կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել այդ հարցի մասին, եթե անհրաժեշտություն լինի՝ անպայման կասեմ: Հարցին չեմ պատասխանելու, եթե մի քիչ՝ այս կողմից, մի քիչ՝ այն կողմից հարցադրումներ շարունակեք անել, միևնույն է՝ ասելու եմ, որ այս պահին լրացուցիչ որևէ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ասելիք կա»:
Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանի խոսքին առ այն, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։
ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:
Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ:
2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի հիմնական նպատակն է առանց մեղքը հաստատող դատավճռի, բռնագանձել կոռուպցիոն և քրեական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող, և այդ հիմքով որպես «ապօրինի ծագում ունեցող» սահմանաված գույքը։
թե անձը, օրինակ, գույքի գնման պահին որևէ պաշտոն չի զբաղեցրել կամ թեկուզ զբաղեցրել է ու որևէ այլ անձից օրինական, հիմնավորված եկամուտով գնել է ասենք հողատարածք, ապա նրանից գույքը չի կարելի վերցնել, եթե օրինակ ապացուցվի, որ առաջին (նախկին սեփականատերը) ձեռքբերելիս ապօրինի է ձեռքբերել կամ աճուրդի կամ մրցույթի ժամանակ թերություններ են եղել եւ այլն, բայց հաջորդ սեփականատերը չի իմացել այդ մասին:
Ազգային ժողովը ապրիլի 17-ի նիստում քննարկում էր Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2019թ. կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ՝ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը» վավերացնելու հարցը:
ԱՄՆ նախագահ դոնալդ Թամփը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, ըստ որոնց, կորոնավիրուսի հետևանքով լրջորեն տուժած տնտեսությունը կարող է բացվել, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղեր:
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որի վարույթում է գտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, ԲԴԽ նախապես տարածած հայտարարության համաձայն, տրամադրվել էր ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև սույն թվականի ապրիլի 16-ը ներառյալ:
Այսօր Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2019թ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը»:
Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:
«Այսօր տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության, անհատների, քաղաքական գործիչների նկատմամբ և այս ամենը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նաև Ազգային ժողովում և կապված է ապօրինի գույքի բռնագանձման, գովազդների մասին օրենքի, ինչպես նաև քրեական գործերի հետախուզումների հետ, որոնք հայտարարվում են նախկին հայտնի կարկառուն գործիչների նկատմամբ»:
Ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք և առողջացել է ևս 44 քաղաքացի:
Արցախի Պարետի որոշումներով նշանակված սահմանափակումները, որոնք կիրառվում են Հանրապետության շրջաններից 3-ի՝ ընդհանուր թվով 7 համայնքում, ունեն նաև իրենց բացառությունները:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին։
Ապրիլի 16-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Ապրիլի 16-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի:
ԱԺ նիստը ՈՒՂԻՂ. պատգամավորները 2 ժամ ունեն ԿԲ նախագահի քվեարկության համար: