Գեղասահքի ԱԱ-ն 2020 թվականին չի կայանա
Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել: Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա:
Ավելի վաղ քննարկվում էր աշխարհի առաջնությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու տարբերակը: