Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:
Մոտ մեկ տարի առաջ ԱԺ-ում ստեղծվեց Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով: Երեկ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ էր փակ քննարկում, հարցուպատասխան եղել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։
COVID-19-ի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով ակումբը չունի բավարար միջոցներ ամռան բոլոր պլաններն իրականացնելու համար: Կատալոնացիները որոշել են, որ բրազիլացի հարձակվողի վերադարձն ամենաթանկ ծրագիրն է, ինչից ակումբը պատրաստվում է հրաժարվել:
Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը առավոտյան ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացրել։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։
Վերջին շրջանում շատ է խոսվում պետության ու ազգային արժեհամակարգերի մասին, նշվում, թե ինչն է առաջնային ու գերկարևոր ազգի ինքնության ու սեփական ինքնագիտակցության պահպանման հարցում։ Տարիներ շարունակ կրոնի ու եկեղեցու դերը ոչ միայն նվազեցվեց, այլ ամբողջովին մղվեց հետին պլան, և հանրությունը մի տեսակ կտրվեց իր արմատներից ու հավատամքից։ Հայոց եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ հիերարխիկ կայուն կառույց է, և այնտեղ գոյություն ունեցող արժեհամակարգերն ունեն աստվածաշնչյան ճշմարտություններ։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով աշխատանքից ազատման մասին։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին աշխատակիցները չգիտեն, թե ինչպես հացի փող գտնեն։
Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
«Կորոնավիրուսի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանի հետ բացառապես շփվում են խնամակալները. այնքանով, որքանով հիվանդն անդամալույծ է և չի կարողանում տեղաշարժվել, նրա հետ շփվում են նաև մերձավոր հարազատները: Փաստաբանները շփվում են հեռակա կարգով՝ հեռախոսով և կապի այլ միջոցներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մ. Գրիգորյանի առողջական վիճակին:
Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար):
Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը չի պատրաստվում հրաժարվել Նգոլո Կոնտեից:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձավ ամբողջ աշխարհում սփռված հայերի շրջանում վարակվածության թվին, սփյուռքի մեր հայրենակիցների հետ համագործակցությանը։
ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 200 հազար 377-ի:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան հաղթանակ կերտողներ ու կան հաղթանակի մակաբույծներ… Այսօր Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում նշել է, որ 2016 թվականի ապրիլին հայ ժողովրդի տարածը «հաղթանակ անվանել չի կարելի» եւ խոսել 100-ից ավելի զոհերի մասին։ Ուշադրություն դարձրեք՝ օրհներգ փոխող, կաթողիկոս փոխող երեսփոխանը հիմա էլ որոշել է Ապրիլյան հաղթանակը փոխի։
«Սիրիայից Հայաստան տեղափոխված և հաստատված մեր հայրենակիցների մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում, և դա իրենց եկամտի վրա մեծ բեռ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Սրանք ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն էին, որոնք խտացված ներկայացնում էին ՄԵԾ ՀԱՅԻ պետականամետ տեսակը, մարդկային բնույթը, քաղաքական նկարագիրը։
«Ապրիլի 3-ից նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք Սյունիքում չենք ունեցել, այս պահին դրությամբ էլ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Ռիխտեր-լամբրոն» հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու եւ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի։
Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: