
«Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի համար վճարել «Արսենալ»-ի պահանջած գումարը

Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է վճարել Լոնդոնի «Արսենալ»-ի պահանջած գումարը Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս մասին գրում է Transfermarketweb-ը:
Թեպետ «Ռոմա»-ն այժմ ֆինանսական դժվարություններ ունի, սակայն չի հրաժարվի Մխիթարյանի տեղափոխության գաղափարից: Իտալական ակումբի գլխավոր մարզչի ծրագրերում տեղ կա նաև հայ կիսապաշտպանի համար: