Քննիչ հանձնաժողովում դերերը բաժանել են. հայտնի է՝ ով է «հարձակվողը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք․ նիստը նախատեսված է ապրիլի 16-ին: Հանձնաժողովի իմքայլական անդամները եկել են ընդհանուր հայտարարի, որ Սերժ Սարգսյանին ամենաճակատային հարցերը պետք է ուղղի Քրիստինե Պողոսյանը։ Նա այն պատգամավորն է, ով Նիկոլ Փաշինյանի բերած բյուջեի մասին ասաց՝ եթե Դուք բերեիք մեկ նախադասություն անգամ, ես կողմ կքվեարկեի: Նրան կողքից «դամ կքաշեն» սյունեցի Տիգրան Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ նախկինների ժամանակ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին ցուցված է լռել:

Սցենարը համաձայնեցված կամ կազմված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ընդդիմադիր պատգամավորներն ազատ են լինելու իրենց հարցադրումներում»:

Տեսանյութեր

Լրահոս